National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.04.2014
ԵԽԽՎ հայտարարությունը Սիրիայի հյուսիս-արեւմտյան հատվածում՝ Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ

«ԵԽԽՎ-ն իր լուրջ մտահոգությունն է արտահայտում վերջերս Սիրիայի հյուսիս-արեւմտյան հատվածում՝ Քեսաբում իրավիճակի սրման շուրջ, որը հիմնականում բնակեցված է հայերով:

Վերջին հարձակումը կատարվել է Ալ-Քայիդայի ահաբեկչական խմբերի կողմից՝ Թուրքիայի տարածքից: Դաժան գործողությունների արդյունքում, որոնք հիմնականում ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, տեղի ունեցավ բնակիչների տեղահանում: Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները եւ մեծ վնաս պատճառել բնակիչների սեփականությանը: Սա շարունակվող մարդասիրական ճգնաժամ է:

Հաշվի առնելով էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների, ներառյալ հայերի, պաշտպանության հրատապությունը Սիրիայում զինված հակամարտության պայմաններում՝ մենք խստորեն դատապարտում եւ համարում ենք անընդունելի նմանատիպ ուժի կիրառումը քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ անկախ էթնիկ եւ կրոնական ինքնությունից:

Մենք վճռականորեն կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ահաբեկիչների կողմից իր տարածքի օգտագործումը եւ հետաքննել Թուրքիայի աջակցությունը ահաբեկչական խմբերին:

Միջազգային հանրությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի՝ ապահովելու փախստականների, ներառյալ հայերի, անվտանգությունն ու ապահովությունը, հեշտացնի նրանց՝ սեփական բնակավայր տեղափոխվելու արագ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի պայմանները: Միջազգային հանրությունը պետք է նաեւ իրականացնի մարդասիրական օգություն՝ փախստականների հրատապ կարիքների լուծման համար»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am